Հազվագյուտ համադրություն՝ բացառիկ առիթների համար
ԹԻՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ շարքի ամենաառեղծվածային ստեղծագործություններից է ֆրանսիացի ոսկերիչ, ապակեգործ և Արտ Նուվոյի ամենանրբաճաշակ վարպետներից մեկի՝ Ռենե Լալիկի «Ճպուռ-Կինը» աշխատանքը։
Այս գլուխգործոցը ներկայումս ցուցադրվում է Լիսաբոնի Գյուլբենկյան թանգարանում: Գալուստ Գյուլբենկյանի և Ռենե Լալիկի ծանոթությանը հիմք դրած՝ մաներիստական զարդերի ֆանտաստիկ նմուշներից ամենաակնառուն «Ճպուռ-Կինն» է։ Կորսաժային այս զարդը յուրահատուկ է իր գեղեցկությամբ և երևակայությանը սնող խորհրդավորությամբ։ Ճպուռի մարմնով կինը սքանչակերպ նիմֆա է, ֆանտաստիկ արարչագործություն. հենց այս աշխատանքի միջոցով ենք մենք փորձում բացահայտել այն աներևակայելի աշխարհը, որը ստեղծվել է Լալիկի կողմից։
«Ճպուռ-Կինը», Ռենե Լալիկ
Վայելե՛ք պատասխանատվությամբ
Սիրով՝ ԹԻՎ
ԹԻՎ կայք այցելելու համար դուք պետք է լինեք ձեր բնակության վայրում ալկոհոլ օգտագործելու համար թույլատրելի տարիքի։
Ես ընդունում եմ օգտագործման կանոններն ու պայմանները և գաղտնիության քաղաքականությունը