THIV «Օ դը Վի»-ն 45 - 55 աստիճան թնդությամբ կոլեկցիոն խմիչք է, որը նման է կոնյակին։ Ֆրանսիական Eau-de-vie անվանումը գալիս է լատիներեն Aqua vitae-ից՝ «կյանքի ջուր»:
Eau-de-vie-ի ծագումը սկսվեց միջնադարում, երբ ալքիմիկոսները փորձարկեցին բազմաթիվ բաղադրատոմսեր՝ հավերժական կյանք ստանալու, այլ կերպ՝ «ԿԵՆԴԱՆԻ ՋՈՒՐ» ստանալու համար: Երկար ժամանակ մրգային կոնյակն օգտագործվում էր բժշկության մեջ, քանի որ բուժողները հասկացան, որ այն ունի հակաբորբոքային և հակասեպտիկ հատկություն։
Օ դը Վիի փոքր չափաբաժինը (30-50 միլիլիտր) օգնում է մարսողությանը հագեցած կերակուրից հետո:
Ինչպես ցանկացած ուժեղ ալկոհոլ, o-de-vie-ն չպետք է օգտագործվի մեծ քանակությամբ:
Այն հիանալի բաղադրիչ է կոկտեյլների համար, հոյակապ համադրվում է շամպայնի, վերմուտի, օղու, լիկյորների հետ,
կարելի է ավելացնել թեյի, սուրճի, աղանդերի և մարինադների մեջ:
Հաճախ օգտագործվում է ավանդական ֆրանսիական բաղադրատոմսերում և փոխանցում անուշաբույր համ:
Վայելե՛ք պատասխանատվությամբ։
ԹԻՎ կայք այցելելու համար դուք պետք է լինեք ձեր բնակության վայրում ալկոհոլ օգտագործելու համար թույլատրելի տարիքի։
Ես ընդունում եմ օգտագործման կանոններն ու պայմանները և գաղտնիության քաղաքականությունը